22163 դիտում
16:56 25-11-2024
Քրեական ոստիկանության ծառայողների օպերացիան՝ Երևանում. թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառում են իրականացրել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչներ 25-ամյա Տիգրան Կիրիշչյանին և 25-ամյա Արամ Կալաջյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն Երևանի քրեական վարչությունում անձնական խուզարկությամբ Ա. Կալաջյանի մոտ ոչինչ չեն հայտնաբերել, իսկ Տ. Կիրիշչյան մոտ հայտնաբերվել է ընդհանուր 0.2 գ. քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և երկու հատ կաթոցիչներ, որոնցից մեկը լցված դեղնականաչավուն զանգվածով, իսկ մյուսը մոխրացած հետքերով:
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Կիրիշչյանին և Ա. Կալաջյանին ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Աթենքի փողոցում:
Տ. Կիրիշչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում և նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ է ու ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ Տիգրան Ավինյանի համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
16:59 06-11-2014
Բերման են ենթարկել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով