36049 դիտում
17:01 30-03-2018
Խոշոր չափի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են 23-ամյա ատամնատեխնիկն ու 23-ամյա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Խաչատրյանն ու Երևան քաղաքի Սոսեի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 23-ամյա Սեդրակ Կարապետյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչության, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի, ոստիկանության Մասիսի բաժնի և ՀՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ քննիչի միջնորդությամբ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում խուզարկություն են կատարել Դ. Խաչատրյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկության ընթացքում իրավապահները Դ. Խաչատրյանին և նրա ուղևոր Ս. Կարապետյանին առաջարկել են, որպեսզի ներկայացնեն դատարանի կողմից խուզարկության մասին որոշման մեջ նշված թմրամիջոցը։
Ս. Կարապետյանը իր տաբատի գրպանից հանել և իրավապահներին է ներկայացրել 3 հատ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի փաթեթ՝ մոտ 23.4 գրամ ընդհանուր կշռով, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և ուղարկվել փորձաքրեագիտական վարչություն։
Դ. Խաչատրյանն ու Ս. Կարապետյանը հայտնել են, որ ներկայացված «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցը պատկանում է իրենց։
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Խաչատրյանը աշխատում է «Յու Արդ Դենտ» ԱՁ-ում՝ որպես ատամնատեխնիկ, իսկ Ս. Կարապետյանը սովորում է Հայաստանի բժշկական ԲՈՒՀ-երից մեկի մագիստրատուրայի 2-րդ կուրսում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1132 դիտում
16:59 06-11-2014
Բերման են ենթարկել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով
2260 դիտում
13:56 16-11-2019
Բերման էին ենթարկել ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով