940 դիտում
16:45 28-11-2024
Տեղի է ունեցել ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը (տեսանյութ)
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա իր խոսքում նախանշել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել միայն համակարգված պայքարի դեպքում:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ընթացիկ աշխատանքները, մատնանշել արձանագրված խնդիրները։ Քննարկվել են նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին և նոր ձևավորված Քրեական ոստիկանության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր։ Օրակարգի հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ արվել են կոնկրետ առաջարկություններ:
Ամփոփելով նիստը՝ Վարդան Վարդանյանն արդյունավետ քննարկման համար շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին։ Հանձնաժողովի կազմում ներգրավված էին ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
21:53 23-07-2024
Տեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական նիստ
1051 դիտում
21:19 12-02-2024
ՆԳՆ-ում կայացել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման շուրջ նիստ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան