211652_close_icon
views-count1393 դիտում article-date 21:40 29-11-2024

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Լոռու մարզում իրականացրած շրջայցից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում։

Համայնքապետերը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ նախարարին են զեկուցել աղետից հետո վնասների ծավալները, վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, փոխհատուցումների ծավալները։

Նախարարը հանձնարարել է՝ օգտվելով եղանակային բարենպաստ պայմաններից, իրականացնել գետի հունի, գետաբերուկների մաքրման աշխատանքներ, որպեսզի գարնանն ընդառաջ հնարավոր լինի կանխարգելել հնարավոր նոր աղետները։

Խորհրդակցության երկրորդ հատվածում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։

Նախարարը հորդորել է սահմանել սեփական եկամուտների հավաքագրման բարձր շեմ և գերազանցել այն։

Նմանատիպ նյութեր