211652_close_icon
views-count1042 դիտում article-date 18:49 30-11-2024

ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին Գազայում արգելված զենքեր կիրառելու համար

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու համար և պահանջել է միջազգային հետաքննության համար հանձնաժողով ստեղծել։

«Գազայի հատվածի հյուսիսում գտնվող քաղաքացիների և բժիշկների սարսափելի ցուցմունքները, ինչպես նաև դիերի գոլորշիացմանը հանգեցնող դեպքերի հաստատումը ցույց է տալիս միջազգայնորեն արգելված զենքերի օգտագործումը», - ասվում է «ՀԱՄԱՍ»-ի հայտարարության մեջ:

Շարժումը կոչ է անում միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին ստեղծել միջազգային հետաքննության հանձնաժողով։

Նմանատիպ նյութեր