211652_close_icon
views-count40165 դիտում article-date 20:11 30-11-2024

Էջմիածին քաղաքի սկզբնամասը կապող ԽՍՀՄ տարիներից գործող կամուրջն ու թունելը հիմնովին վերակառուցվում են․ վարչապետն էլ խորհրդակցության ժամանակ ասել է․ «Նաև այդ հատվածով պետք է վարորդները անցնեն անվտանգ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է ՀՀ Կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից սկսել է հիմնովին վերակառուցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում գտնվող, դեռ ԽՍՀՄ տարիներից գործող կամուրջն ու թունելային հատվածը։

Այն, որ վերջին 30 տարիների ընթացքում այդ ճանապարհին ու թունելի ներսում տիրում էր «քաոս», բացակայում էր արտաքին լուսավորությունը, դա ակնհայտ զգում էին վարորդները իրենց մաշկի վրա։ Չկա որևե ընտանիք, ով եթե անցել է այդ հատվածով ավտոմեքենան այնուհետև չի տարել ավտովերանորոգման կետ, էլ չենք ասում, որ բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր են տեղի ունեցել, այդ թվում՝ գիշերային ժամերին, ցավոք նաև ողբերգական ելքով։ Վթարների և վրաերթերի մի մասը տեղի է ունեցել արտաքին լուսավորության բացակայության պատճառով։ 

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խնդիրը ուսումնասիրելուց հետո օրերի ընթացքում սկսվում է աշխատանքային խումբ ձևավորելու գործընթացքը, որից հետո արդեն կառավարությունը հանձնարարում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին գործի անցնել։ Մեծ թափով սկսվել են արդեն աշխատանքները։

Փոխվելու է նաև ջրահեռացման խողովակները, որոնք ամբողջությամբ փտած են, չեն գործում, որոշ հատվածներում էլ կենցաղային ու տարբեր տեսակի աղբով խցանված են եղել։
 
Հիմա արդեն դրանք փոխարինվում են նոր, ավելի որակյալ, մեծ տրամագծով ջրահեռացման խողովակներով, հիմնովին ամրացվում են բետոնե սյուները, որոնց մի մասը քայքայման եզրին են, կապիտալ վերանորոգվում են նաև հենապատերը, ամբողջ հին ասֆալտը հեռացվել է, ինչպես նաև այդ ամենը կապիտալ կառուցելուց հետո լուծվելու է նաև լեդ լույսերով արտաքին լուսավորության խնդիրը։

Հատուկենտ կամուրջներից է, որ աշխատանքները կատարվում է մեծ թափով ու բանվորներն էլ երաշխավորում են, որ այնպես պետք է իրենց աշխատանքները կատարեն ու հանձնեն ճանապարհը, որ երբևե ոչ ոք վատ խոսք չուղղի իրենց հասցեին, իսկ որ իրոք հսկայածավալ ու որակյալ աշխատանք են կատարում այդ հատվածում ճանապարհաշինարարները, դա ակնհայտ է, թեպետ որոշ վարորդներ էլ նեղսրտում են, ասելով, թե «թող շուտ պրծնեն ճամփեն բացվի», իսկ նման վարորդների հիշեցնում ենք՝ «Վռազողի կնիկը տղա չի ունենում»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր