211652_close_icon
views-count24509 դիտում article-date 13:02 04-01-2025

Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի թունելը հիմնովին վերակառուցվել է. անցկացվել են նոր ջրահեռացման խողովակներ, լուծվել է արտաքին լուսավորման խնդիրը. 30 տարի էր՝ թունելը դարձել էր մի իսկական պատուհաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և օժանդակությամբ հիմնովին վերակառուցվել ու նորոգվել է Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժոովրդին հայտնի Էջմիածնի թունելն ամբողջությամբ:  

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 30 տարի այդ թունելով երթևեկելը վարորդների համար դարձել էր պատուհաս:  

Բազմաթիվ ճանապարհատրանպորտային պատահարներ ու վրաերթեր էին տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, իսկ բազմաթիվ վարորդներ էլ ավտոմեքենաները կոտրում էին՝ հայտնվելով մարդաբոյ փոսերում: 

Բավականին լուրջ խնդիր էր դարձել արտաքին լուսավորության բացակայությունն ու ջրահեռացման խողովակների քայքայված ու փտած լինելու հանգամանքը:  

Հիմա արդեն հիմնովին ոչ թե փոխվել են ջրահեռացման խողովակները, այլ տեղադրվել են նոր, եվրոական չափանիշներին հաապատասխան, ավելի դիմացկուն և մեծ տրամաչափի խողովակներ, լուծվել է արտաքին լուսավորության խնդիրը, ամրացվել են բետոնե բոլոր սյուները, ասֆալտապատումն էլ իրականացվել է 2 շերտով: 

Մինչ այդ՝ ճանապարհաշինարարները հեռացրել են նախկինում արված, ամբողջութայմբ մաշված ասֆալտի շերտը: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, տևական ժամանակ ՀՀ Կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից սկսել էր հիմնովին վերակառուցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում գտնվող, դեռ ԽՍՀՄ տարիներից գործող կամուրջն ու թունելային հատվածը։

Այն, որ վերջին 30 տարիների ընթացքում այդ ճանապարհին ու թունելի ներսում տիրում էր «քաոս», բացակայում էր արտաքին լուսավորությունը, դա ակնհայտ զգում էին վարորդները իրենց մաշկի վրա։ Չկար որևէ ընտանիք, ով եթե անցել էր այդ հատվածով, ավտոմեքենան այնուհետև չի տարել ավտովերանորոգման կետ, էլ չենք ասում, որ բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր էին տեղի ունենում, այդ թվում՝ գիշերային ժամերին, ցավոք նաև ողբերգական ելքով։ Վթարների և վրաերթերի մի մասը տեղի էր ունենում արտաքին լուսավորության բացակայության պատճառով։ 

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խնդիրը ուսումնասիրելուց հետո օրերի ընթացքում սկսվել է աշխատանքային խումբ ձևավորելու գործընթացքը, որից հետո արդեն Կառավարությունը հանձնարարել էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին գործի անցնել։ 

Փոխվելու էին նաև ջրահեռացման խողովակները, որոնք ամբողջությամբ փտած են, չեն գործում, որոշ հատվածներում էլ կենցաղային ու տարբեր տեսակի աղբով խցանված են եղել։
 
Հիմա արդեն դրանք փոխարինվում են նոր, ավելի որակյալ, մեծ տրամագծով ջրահեռացման խողովակներով, հիմնովին ամրացվում են բետոնե սյուները, որոնց մի մասը քայքայման եզրին են, կապիտալ վերանորոգվում են նաև հենապատերը, ամբողջ հին ասֆալտը հեռացվել է, ինչպես նաև այդ ամենը կապիտալ կառուցելուց հետո լուծվելու է նաև լեդ լույսերով արտաքին լուսավորության խնդիրը։

Հատուկենտ կամուրջներից է, որ աշխատանքները կատարվել է մեծ թափով ու բանվորներն էլ երաշխավորում են, որ այնպես պետք է իրենց աշխատանքները կատարեն ու հանձնեն ճանապարհը, որ երբևե ոչ ոք վատ խոսք չուղղի իրենց հասցեին, իսկ որ իրոք հսկայածավալ ու որակյալ աշխատանք են կատարել այդ հատվածում ճանապարհաշինարարները, դա ակնհայտ է:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր