1408 դիտում
10:42 02-12-2024
Նպաստի՛ր երթևեկության անվտանգությանը, ձևավորի՛ր անվտանգային մշակույթ՝ օգտագործելով Road Control Armenia հավելվածը
Հարգելի՛ քաղաքացիներ,
«Road control Armenia» հավելվածից օգտվելով կարող եք նպաստել Հայաստանում ճանապարհային երթևեկության
կանոնների պահպանմանն ու անվտանգային մշակույթի ձևավորմանը։ Հավելվածը հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության նկատմամբ։ Տեսանկարահանման ու լուսանկարահանման միջոցով քաղաքացիները կարող են վարորդների թույլ տված խախտումները ֆիքսել և ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։
Հիշեցնենք, որ հավելվածում գրանցվելու կարգը պարզեցվել է։ Անհրաժեշտ է ներբեռնել Road Control Armenia հավելվածը (Android-ում Google Play-ից, iOS-ում Apple store-ից), այնուհետև ընտրել լեզուն և սեղմել գրանցվել կոճակը։
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ-ն, հեռախոսահամարը: Այնուհետև անհրաժեշտ է ուսումնասիրել դրույթները. համաձայն լինելու դեպքում տալ համաձայնությունը և սեղմել շարունակել կոճակը, ինչից հետո բջջային հեռախոսահամարին կոդի տեսքով կարճ հաղորդագրություն եք ստանում, որը մուտքագրելուց հետո սեղմում եք մուտք կոճակը։
Գրանցումը հաջողությամբ անցնելուց հետո հավելվածը թույլ է տալիս ընտրել երեք տարբերակներից մեկը՝
«Տեսանկարահանում», «Լուսանկարահանում» և «Շարունակական տեսանկարահանում»։
Ընտրելուց հետո նկարահանում եք մեքենան, ինչից հետո հարկավոր է նշել խախտման տեսակը և լրացնել մեքենայի
համարանիշը։
Տվյալները լրացնելուց հետո սեղմում եք շարունակել կոճակը։

Նմանատիպ նյութեր
3017 դիտում
11:20 03-05-2017
Մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը
2665 դիտում
10:16 22-03-2017
Ինչ է նշանակում պետություն, քաղաքացի, և ինչպես պետք է քաղաքացին իշխանություն ձևավորի. «Առավոտ»
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
781 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին