211652_close_icon
views-count1114 դիտում article-date 15:39 04-12-2024

Հովիկ Աղազարյանը կուսակցական, ներքաղաքական, ինչպես նաև ազգային անվտանգությանը վերաբերող ինֆորմացիայի արտահոսք է արել. Հայկ Կոնջորյան

Այսօր նախապես հրավիրել էի խմբակցության արտահերթ նիստ, և նիստի օրակարգում Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցն էր դրված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նշեց, որ Աղազարյանին առավոտյան ծանուցել է, որ այդ օրակարգով լինելու է նիստ և իրեն հրավիրել են, ինքն ասել է՝ շատ լավ, բայց արդեն տեսաք, որ նիստերի դահլիճում հայտարարեց, որ դուրս է գալիս:

«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը ոչ միայն խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որը ենթակա չէր հրապարակման, տարբեր դրվագներով և նման բնույթի տեղեկատվություն և նաև կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է արել»,- ասաց նա:

Կոնջորյանը շեշտեց, որ այդ տեղեկատվությունների մի զգալի մասը գաղտնագրված են, հետևաբար ինքն իրավունք չունի դրանք հայտնել: Նա նաև նշեց, որ Աղազարյանը վարչության նիստի ժամանակ չի հերքել, որ նման տեղեկատվությունների արտահոսք է արել:

Նմանատիպ նյութեր