211652_close_icon
views-count820 դիտում article-date 21:16 04-12-2024

Ադրբեջանի արտգործնախարարը ԵՄ դիվանագիտության նոր ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Այցով Մալթայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քայա Կալլասի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության, հարաբերությունների, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր