211652_close_icon
views-count1471 դիտում article-date 12:03 05-12-2024

Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նելլի Դավթյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը ազատվել էր պաշտոնից և նշանակվել ՆԳ նախարարի տեղակալ:

Նմանատիպ նյութեր