211652_close_icon
views-count820 դիտում article-date 15:29 05-12-2024

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ջրծաղիկի պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը

Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն արձագանքել է մամուլում շրջանառվող լուրերին ջրծաղիկի պատվաստանյութը Հայաստան բերելու ուշացման վերաբերյալ։ 
Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ փուլում է պատվաստանյութի մատակարարման գործընթացը՝ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակն ասել է․ 

«Արձագանքելով ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ձեռքբերման մասին շահարկումներին` հարկ եմ համարում որոշ արձանագրումներ անել։ Ջրծաղիկի պատվաստանյութ ձեռք բերելու համար դեռևս 2023թ. ընթացքում մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ:

2024թ.-ին հաղթող կազմակերպությունը իրականացրել է մատակարարում` սահմանված ժամկետներում։ Նկատեցի, որ հրապարակումներում շահարկվում է այն միտքը, թե ինչու առողջության առաջնային պահպանման օղակները դեռևս ապահովված չեն ջրծաղիկի դեմ պատվաստանյութով:

Ցանկացած պատվաստանյութի մատակարարման շղթայի մեջ որակի ստուգումը ամենակարևոր փուլն է մեզ համար, և մինչև չունենանք բոլոր ընթացակարգերին համապատասխանություն, բաշխման պրոցեսը չի կարող արագացվել: Վերահաստատում ենք, որ մեզ համար հանրային առողջությունը գերակա է, ուստի որևէ հոդված, հրապարակում կամ նեղ շրջանակի «մտահոգություն» չի կարող արհեստականորեն արագացնել պատվաստանյութերի մատակարարման գործընթացը:

Նմանատիպ նյութեր