25081 դիտում
10:27 08-12-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. Մասիս քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Դեկտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի օղակաձև խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Հուսիկ Սիմոնյանի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Արմենակ Կիրակոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
23227 դիտում
22:02 08-10-2021
Ավտովթար Արարատի մարզում. Մասիս քաղաքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ