51710 դիտում
10:43 08-12-2024
Երևանի քրեական ոստիկանները խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել են «Toyota Land Cruiser» մակնիշի «գոլդ» համարանիշի և 2 «Lexus» մանկիշի ավտոմեքենաներով շրջող մի խումբ անձանց․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ. ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները ՝ Իսակովի պողոտա 21 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Toyota Land Cruiser» մակնիշի «66 GG 666» համարանիշի, «Lexus» մակնիշի «64 EE 066» համարանիշի և «Lexus» մակնիշի «64 BB 066» համարանիշի ավտոմեքենաներով Երևան քաղաքի վարչություն են բերել Երևանի բնակիչներ 39-ամյա Սերգեյ Գ․-ին, 33-ամյա Մանվել Մ․-ին, 42-ամյա Գևորգ Մ․-ին, 47-ամյա Արթուր Բ․-ին, 36-ամյան Արման Բ․-ին, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Տ․-ին, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Վարդան Թ․-ին, Երևանի բնակիչներ 42-ամյա Կարեն Հ․-ին, 36-ամյա Գուրգեն Հ․-ին, 36-ամյա Միքայել Ղ․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Գոռ Մ․-ին, Երևանի բնակիչներ 35-ամյա Արթուր Գ․-ին և 24-ամյա Յուրի Բ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում անձնական խուզարկություններով Սերգեյ Գ․-ի մոտից հայտնաբերվել է մեկ հատ 9.19 մմ տրամաչափի 13 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ համապատասխան թույլատվությունով, Վարդան Թ․-ի մոտից հայտանբերվել է մեկ հատ 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, Միքայել Ղ․-ի մոտից հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և Գևորգ Մ․-ի մոտից 9.5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Դեպքի փաստով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք վերջիններս հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+