3606 դիտում
10:27 27-03-2020
Իշխանությունը ձեռնամուխ է եղել փոխել առկա ընտրական քարտեզը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում ընտրությունները կազմակերպվում են ԿԸՀ կողմից ձևավորված տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։ Ներկայումս Հայաստանում գոյություն ունի 41 տարածքային հանձնաժողով, որոնք բաշխված են ըստ ընտրատարածքների։ Հանձնաժողովներից 10 ընդգրկում են Երևանի համայնքները, մնացած 31-ը համապատասխանաբար բաշխված են հանրապետության ողջ տարածքով։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ գործող իշխանությունը քննարկում է ՀՀ ընտրական քարտեզը վերաձևափոխելու և իրենց քիմքին հաճելի բաշխվածություն ապահովելու հարցը։ Ընդ որում, ներկայիս վիճակը չի խանգարում, որ այդ թեմայով քննարկումները շարունակվեն:
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ, մարզային որոշ հատվածներում համայնքային խիտ բնակեցվածության հետ կապված, վերահսկելիության առումով որոշ վերահսկելի խնդիրներ են առաջանում։
Այլ կերպ ասած՝ իշխանությունները ձեռնամուխ են եղել փոխել առկա ընտրական քարտեզը՝ իրենց համար ռիսկային տարածքները վերաձևափոխելու միջոցով։ Ի դեպ, ժամանակին նախկին իշխանությունները նույնպես տարածքները «դասավորել» էին իրենց քաղաքական քմահաճույքին համապատասխան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
11:50 08-12-2024
Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել․ Տիգրան Աբրահամյան
2157 դիտում
15:42 30-04-2021
Պետք է փոխել իշխանությունը, փոխել մթնոլորտը. Ռոբերտ Քոչարյանը՝ արտագաղթի դեմ պայքարի մասին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»