211652_close_icon
views-count1045 դիտում article-date 18:28 09-12-2024

Դասընթացավարների հմտությունների կատարելագործումը կարևոր քայլ է Համայնքային ոստիկանության որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ

Համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման շարունակական վերապատրաստումները ՆԳ
նախարարության առաջնահերթություններից են: Ուշադրության կենտրոնում է թե՛ ծառայողների, թե՛ վերապատրաստող անձնակազմի մասնագիտական գիտելիքների և կարողությունների կատարելագործումը։ ՆԳՆ կրթահամալիրի 16 դասընթացավար դեկտեմբերի 6-ին հաջողությամբ ավարտել են «Համայնքային ոստիկանություն» թեմայով վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը, որն իրականացվել է ԵԱՀԿ կողմից «Ժողովրդավարական ոստիկանական ծառայության սկզբունքների ամրապնդում` ոստիկանություն-հասարակություն ընդլայնված գործընկերության միջոցով» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ։

ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Հրանտ Թորոսյանը և ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն են հայտնել ԵԱՀԿ-ին և շնորհավորել դասընթացի մասնակիցներին։

Վերապատրաստման ծրագրի շրջանակում մասնակիցները կատարելագործել են դասավանդման հմտությունները, խորացրել գիտելիքները համայնքային ոստիկանության սկզբունքների, համայնքի ներգրավման ու գործընկերության ձևավորման, մշակութային զգայունության և ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման ուղղությամբ։

Նույն ծրագրի շրջանակում ԵԱՀԿ փորձագետների կողմից մշակվել է 11 ուսումնական մոդուլ` ՆԳՆ կրթահամալիրում
Համայնքային ոստիկանության համապարփակ կրթական ծրագրի մասնագիտական առարկաների դասավանդման համար:

Վերապատրաստման մասնակիցներին տրվել են հավաստագրեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր