1884 դիտում
17:43 01-04-2019
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևի հետ: Այցի շրջանակում քննարկվեցին ռազմաբժշկության ոլորտում կադրերի պատրաստման հնարավորությունները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ռազմաբժշկական ֆակուլտետը ԱՊՀ երկների համար շարունակում է մնալ որպես ռազմաբժշկական կրթության կենտրոն: «Ռազմաբժշկական ֆակուլտետը՝25 տարվա գործունեությամբ, այն մակարդակի վրա է, որ թույլ է տալիս նաև արտահանել բժշկական կրթությունը»,- ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը շարունակում է միջազգայնացման գործընթացը, և այս համագործակցությունն իր դրական ազդեցությունը կունենա այդ հարցում:
Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևը ԵՊԲՀ ռեկտորին ներկայացրեցԱլմատայի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերին, ովքերպատրաստվում են մեկ ամիս վերապատրաստվել ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՊՆ զինվորական հոսպիտալներում:
«Ուրախալի է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցությունըշարունակվում է նաև ռազմաբժշկական կրթության շրջանակում»,- նշեց Մուխտար Մայկեևը՝ ընդգծելով Հայաստանի հարուստ փորձը ռամաբժշկության ոլորտում:
Նշենք, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2815 դիտում
20:40 17-10-2016
Ստեղծվել է ռազմաբժշկական կադրերի պատրաստման նոր ուսումնական կենտրոն
1198 դիտում
23:15 13-09-2024
ՀՀ և Իրանի դիվանագիտական կադրերի պատրաստման կրթօջախների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին