211652_close_icon
views-count1165 դիտում article-date 20:58 09-12-2024

Քննարկվել է Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրի ֆինանսավորման հարցը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացիին։

Նախարարը բարձր է գնահատել այն ջանքերը, որոնք ՎԶԵԲ-ի հետ համատեղ ուղղվում են երկրում դրական փոփոխություններ ապահովելուն։

Նախարարը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը նույնպես կնպաստեն նախաձեռնված բարեփոխումների օրակարգի լիարժեք կյանքի կոչմանը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, դրանց ընթացիկ վիճակին: Մասնավորապես՝ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրի ֆինանսավորման հարցը, «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի մանրամասները։

Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրը մոտենում է ավարտին, և շուտով աղբավայրը պատրաստ կլինի։

Անդրադարձ է կատարվել նաև «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրին, որի արդյունքում Գյումրու ճանապարհները կդառնան ավելի հարմարավետ։

Նախարար Խուդաթյանը կարևորել է ժամկետների հստակ պահպանումը, ինչպես նաև նախատեսված հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքների ողջ ծավալով իրականացումը՝ համաձայն պլան-ժամանակացույցի։ Նույնը վերաբերում է նաև Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրին։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր