211652_close_icon
views-count1378 դիտում article-date 22:12 09-12-2024

Բալասանյանների ծաղկեպսակն ու Գյումրիում սկսված նախընտրական թեժ կրքերը. aravot.am

Aravot.am-ը գրում է. Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ևս հայտարարել է արտահերթ ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում։ 

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ երեկ նա Ամենափրկիչ եկեղեցու բակում իր թիմակիցների հետ զբոսնելիս՝ ոտքով հարվածել ու կոտրել է Ֆրիդ Սողոյանի քանդակած, երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Բալասանյան ընտանիքի կողմից տեղադրված ծաղկեպսակը։

 Նախկին քաղաքապետն այդպես էլ չհամակերպվեց այն մտքի հետ, որ քաղաքային իշխանությունն ու իր օրոք կառուցված քաղաքապետարանի շենքը 2012 թվականին ստիպված էր հանձնել Սամվել Բալասանյանին։ Հիշեցնենք, որ 2012 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությունը նրան չթույլատրեց առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, չնայած որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն էր։ 

Նա դիմում ներկայացրեց ու հրաժարվեց գլխավորել տեղի ՀՀԿ-ն։ Նրա հարցազրույցներից ևս զգալի է, որ չներեց ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ Սամվել Բալասանյանին։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխության օրերին Վարդան Ղուկասյանը տեսահոլովակում նկարահանվում էր՝ ասելով․ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին»։


Բալասանյանի թիմակիցները հաստատեցին տեղեկությունը, որ Գյումրու նախկին քաղաքապետը ոտքով հարվածել է ծաղկեպսակին, սակայն միաժամանակ նշեցին, որ ծաղկեպսակը տեղում է։ 

Ի դեպ, մենք լուսանկարել ենք ծաղեպսակն այսօր, այն իրոք տեղում է, վնասված չէ, միայն Բալասանյան ազգանունը կրող ժապավենն էր ամրացված տեղից մի կողմից պոկված (տես լուսանկարները) ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր