14901 դիտում
14:46 10-12-2024
Նոր Հաճնի կամուրջը 2-3 օրվա ընթացքում կհանձնվի շահագործման. ասֆալտապատման 80 տոկոսն արդեն ավարտվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կարելի է ասել ամբողջությամբ ասֆալտապատվել է Կոտայքի մարզում Նոր Հաճնի կամուրջը ու ճանապարհաշինարարները վերջնական աշխատանքներ են իրականացնում ՝ պաշտպանիչ երկաթե արգելապատնեշները ներկելու, ջրահեռացման համար նոր, ավելի հարմարավետ խողովակների ցանցապատ հատվածները տեղադրելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհաշինարարները հայտնում էին, որ 2-3 օրից Նոր Հաճնի կամուրջն արդեն ամբողջությամբ կհանձնվի շահագործման, այսինքն կվերաբացվի այն, մինչդեռ ըստ նրանց հայտնածի՝ իրենք այն պետք է շահագործման հանձնեին 2025 թվականին:
Տրված էր, որ աշխատանքները պետք է կատարվեին 300 օր, սակայն իրենք, ընդառաջելով Կառավարության և ազգաբնակչության հորդորներին, աշխատանքներն իրականացրել են նույնիսկ հանգստյան օրերին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը անակնկալ այցելել էր Կոտայքի մարզ և հետևել Նոր Հաճնի կամրջի վրա իրականացվող աշխատանքներին։
Նոյեմբերի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում կամրջի վրա աշխատանքներ կատարող մի քանի աշխատակիցներ ասել էին․
«Երեկ թափով կպել էինք գործին ու կեսօրից հետո էր նախարարը ոտքով իրեն ուղեկցող 2 անձանց հետ անցան կամրջի վրայով և տեղում ծանոթացան աշխատանքներին։ Մինչ այդ էլ կամրջի վրա աշխատանքներ իրականացնող ընկերության պատասխանատուները հանդիպեցին Նոր Գեղիի, Եղվարդի, Լուսակերտի, Աբովյանի մի քանի բնակիչների, որոնց հետ քննարկում տեղի ունեցավ, թե ինչն է պատճառը, որ աշխատանքները մի փոքր դանդաղում են։ Մենք սրտացավ ենք մոտենում գործին։ Ճիշտն ասած նախարարի գալուց հետո իրավիճակ է փոխվել ու հիմա խոստացել ենք, որ միչև դեկտեմբերի 15-ը, 20-ը աշխատանքները կապիտալնի և որակյալ ձևի ավարտելու ենք ու էդ ժամանակ, երբ կամուրջը կհանձեն շահագործման, մարդիկ էլ մեզ վատով չեն հիշի»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1169 դիտում
16:19 17-09-2022
Վաղը շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փողոց կամուրջը
39795 դիտում
13:11 18-03-2021
Զովունիում 19 շենքից բաղկացած բնակելի թաղամաս կկառուցվի և շահագործման կհանձնվի 5 տարվա ընթացքում