211652_close_icon
views-count982 դիտում article-date 16:16 10-12-2024

ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել:

Ռուբեն Ռուբինյանն այսօր էլ շատ մանրամասներ չհայտնեց՝ միայն փոխանցել է.  «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:

Նմանատիպ նյութեր