211652_close_icon
views-count1312 դիտում article-date 13:18 30-07-2024

Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը

Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը:Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նշենք, որ Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը նախատեսված էր դեռևս հուլիսի 3-ին, սակայն հետո թուրքական կողմը հրաժարվեց դրանից։ Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը՝ Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում:

Նմանատիպ նյութեր