211652_close_icon
views-count1189 դիտում article-date 20:50 10-12-2024

Հայաստանը հաստատուն է հավասարության խթանման իր հանձնառության հարցում. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանը դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը միանում է հիմնարար իրավունքների պաշտպանության համերաշխության կոչերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Հայաստանը ողջ աշխարհում կանխարգելման օրակարգին և հավասարության խթանման իր հանձնառության հարցում հաստատուն է, քանի որ մարդու իրավունքները միայն պարզապես իդեալներ չեն, այլ նաև ընդհանուր պատասխանատվություն: Մենք շարունակում ենք աշխատել այս տեսլականի վրա հիմնված գործընկերության ընդլայնման ուղղությամբ»,-գրել է Բադալյանը:
 

Նմանատիպ նյութեր