211652_close_icon
views-count931 դիտում article-date 17:04 11-12-2024

Կառավարության ֆինանսավորմամբ Մետրոյի «Գործարանային» կայարանում շահագործման հանձնվեց երկրորդ նոր շարժասանդուղքը

Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ Մետրոյի «Գործարանային» կայարանում շահագործման հանձնվեց երկրորդ նոր շարժասանդուղքը, և քաղաքացիներն արդեն իսկ օգտվում են երկու նոր, անվտանգ և ժամանակակից շարժասանդուղքներից։

Այս ծրագրի շրջանակում նաև ընթացքի մեջ են երրորդ շարժասանդուղքի փոխարինման աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

Երևանի մետրոպոլիտենը շարունակում է քայլեր ձեռնարկել մետրոյի ուղևորափոխադրումները ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պահանջներին համապատասխան դարձնելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր