Հակոբ Ասլանյանը չի կասեցնում ՔՊ-ի հետ համագործակցությունը, նա իր էջում տեղադրել, ապա ջնջել է ԲՏԱ նախարարի հետ նամակագրությունը
Հակոբ Ասլանյանը գրել է, որ չի կասեցնում ՔՊ-ի հետ համագործակցությունը:

Լրատվամիջոցներում տարածվում է գրառում, համաձայն որի՝ Հակոբ Ասլանյանը նշում է, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը կասեցնելու այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա: Հերքման տեքստը Հակոբ Ասլանյանին ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Սակայն րոպեներ անց Հակոբ Ասլանյանը հեռացրեց գրառումը, որտեղ երևում էր Մխիթար Հայրապետյանի անունը։ Այնուհետև տեղադրեց հերքման վերաբերյալ մեկ այլ սքրինշոթ, որտեղից կտրված էր ԲՏԱ նախարարի անունը։