211652_close_icon
views-count1177 դիտում article-date 20:55 13-12-2024

ՏԿԵ նախարարը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքում կատարվող շինաշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Նախարարն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի, ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Արմեն Զոհրաբյանի և ծրագրի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել Տրանշ-2-ի մի շարք հատվածներում:

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են մոտ 80%-ով, իսկ 34 կմ հատվածում իրականացվել է աշխատանքների 50%-ը։

Աշտարակ-Թալին հատվածի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի վերջին։

Տեղում շինարարների և ծրագրի պատասխանատուների հետ քննարկվել են առկա խնդիրները, նախարարի կողմից տվել եմ մի շարք հանձնարարականներ՝ կապված ծրագրի իրականացման ժամկետների և աշխատանքները որակով իրականացնելու հետ։

Նմանատիպ նյութեր