211652_close_icon
views-count1132 դիտում article-date 23:22 13-12-2024

Դեսպան Վահագն Աֆյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են հետագա համագործակցությունը

Դեկտեմբերի 13-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:
 
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հեռանկարային համագործակցության խորացմանն ուղղված հարցեր։
 
Երկուստեք ընդգծվել է ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հետագա փոխշահավետ գործակցության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Նմանատիպ նյութեր