211652_close_icon
views-count871 դիտում article-date 17:12 14-12-2024

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ է վերընտրվել Արսեն Ղազարյանը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 9-րդ համագումարում Միության նախագահ է վերընտրվել Արսեն Ղազարյանը, հայտնում են կազմակերպությունից։

Ընտրվել են 83 հոգանոց ՀԱԳՄ խորհուրդ, վերստուգիչ հանձնաժողով։

ՀԱԳՄ նախագահը գործընկերներին կոչ է արել այսուհետ է՛լ ավելի ակտիվորեն հետամուտ լինել գործարարության շահերի պաշտպանությանը, տնտեսական գործունեության բարենպաստ միջավայրի ձևավորմանը, օրենսդրական նախագծերի քննարկումներին մասնակցությանը, տնտեսվարողներին ու տնտեսական քաղաքականությանն առնչվող խնդիրների վերհանմանը, դրանց լուծումերի ձևակերպմանն ու առաջմղմանը, մասնավոր հատված–պետություն երկխոսության արդյունավետության ապահովմանը։

Նմանատիպ նյութեր