211652_close_icon
views-count2733 դիտում article-date 19:49 30-12-2021

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛  հայրենակիցներ, 

տարեվերջը միշտ էլ անցնող տարին գնահատելու, կատարածը և տեղի ունեցածն արժևորելու, ապագա ծրագրերն ի մի բերելու շրջան է։ Այս առումով անցնող տարին լի էր տարատեսակ մարտահրավերներով՝ թե՛  քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛  անվտանգային և թե՛  սոցիալական առումով։ Դրանց հաղթահարումը մեր հասարակությունից դեռ ժամանակ, կրկնակի ջանքեր ու նպատակասլաց գործունեություն կպահանջի։ 

Հայ գործարարությունը միշտ էլ քաջ գիտակցել է երկրի տնտեսական և անվտանգային կարողությունները հզորացնելու գործում իր բաժին պատասխանատվությունը և արժանապատվորեն է կատարել այդ առաքելությունը։ Բազում հայրենանվեր գործերով, նորարար մոտեցումներով ու հետևողական աշխատանքով հայ գործատուներն անցնող տարում իրենց շոշափելի նպաստն են ունեցել երկրի տնտեսական կայունության ապահովմանը, համավարակի պայմաններում աշխատատեղերի պահպանմանը, սոցիալական հարցերի և անվտանգային  խնդիրների լուծմանը։  

Ներկայումս, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է անքակտելի միասնություն, հետևողական աշխատանք, կարողությունների և ներուժի համատեղում ու նաև անկոտրում կամք՝ մեզ բաժին հասած մարտահրավերներն արժանապատվորեն հաղթահարելու, պատմական այս շրջանը նպատակային վերապրելու, անվտանգ ու բարեկեցիկ ապագա ապահովելու համար։

Պատմության գիրկը թողնելով 2021-ը՝ ցանկանք, որ գալիք տարին իր հետ բերի խաղաղ օրեր, միասնականություն, հանդուրժողություն, ստեղծարար աշխատանք, առողջություն, բարեկեցություն, նորանոր նվաճումներ ու հաղթանակներ։ 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
 

Նմանատիպ նյութեր