211652_close_icon
views-count1108 դիտում article-date 20:14 17-12-2024

Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։

Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր