211652_close_icon
views-count2281 դիտում article-date 12:01 11-02-2016

Հունաստանը և Թուրքիան խնդրանքով դիմել են ՆԱՏՕ-ին

Հունաստանի և Թուրքիայի իշխանությունները դիմել են ՆԱՏՕ-ի ղեկավարությանը՝ Էգեյան ծովում հսկողություն սահմանելու խնդրանքով, հաղորդում է Ria Novosti-ն: Խնդրանքը հատկապես վերաբերում է մաքսանենգներին, ովքեր անօրինական ճանապարհով միգրանտների են տեղափոխում: Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը դեմ է հանդես գալիս հունական ջրերի հսկողությանը ՆԱՏՕ-ին ներգրավելու մտադրությանը:

Նմանատիպ նյութեր