211652_close_icon
views-count1201 դիտում article-date 17:08 19-12-2024

Կառավարությունը 9,8 մլն դրամ տրամադրեց պատերազմի հետևանքով վնասված ավտոմեքենաների փոխհատուցման համար

ՀՀ կառավարությունը 9,8 մլն դրամ հատկացրեց ռազմական դրության և զորահավաքի ընթացքում ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի փոխհատուցման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի  չզեկուցվող հարցերի փաթեթում։ 

Նախագծի համաձայն՝ 3 ֆիզիկական և իրավաբանական անձինք կստանան փոխհատուցում՝ իրենց տրանսպորտային միջոցներին հասցված վնասի դիմաց։ Տրանսպորտային միջոցներից երեքը ոչնչացվել են կամ մնացել հակառակորդի տարածքում։ Փոխհատուցման չափերը հաստատվել են միջգերատեսչական հանձնաժողովի և գնահատման կենտրոնի եզրակացությունների հիման վրա։

2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կտրամադրվի 9,8 մլն դրամ, որը կծառայի տուժած անձանց փոխհատուցման նպատակով։

Նմանատիպ նյութեր