898 դիտում
15:55 24-12-2024
Ի տարբերություն նախագահների, ես զզվող չեմ, Նիկոլին հրավիրում եմ բանավեճի, եթե «լայաղ» կանի, թող գա. Արմեն Աշոտյան
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ առումով նպատակ ունի նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, որոնցից մեկն Արցախի հանձնումն է, իսկ երկարաժամկետ առումով պատմության մեջ մաքրել իր անունը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Բայց այդ փորձերն ապարդյուն են, մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը: Նախագահները շատ ճիշտ արեցին, որ մերժեցին, որովհետև Նիկոլն ուզում է «օվերտոնի» պատուհան բացել: Նա մի քանի անգամ փորձել է այս հարցով բացել «օվերտոնի» պատուհանը», բայց չի բացվում այդ պատուհանը: Նախագահները, բնականաբար, մերժել են, որպեսզի չծառայեն այդ նպատակներին, պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ:
Ինքս եմ Նիկոլին մի քանի անգամ հրավիրել բանավեճերի, ի տարբերություն նախագահների, մասնագիտության բերումով ես զզվող չեմ, իմ հրավերն ուժի մեջ է, եթե լայաղ կանի բանավիճելու՝ խնդրեմ»,- ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրել է բանավեճի՝ իր արտահայտած այն մտքի շուրջ, ըստ որի՝ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Նմանատիպ նյութեր
10132 դիտում
14:01 08-06-2020
Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան. այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի. Աշոտյան
Այս բաժնից
550 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
823 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել