211652_close_icon
views-count387025 դիտում article-date 22:12 22-10-2023

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում. կինը դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ 1 տարի առաջ կազինոյի աշխատակիցը «Գետափ» հյուրատանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ՝ ընթացքում միացնելով «Ах какая женщина» երգը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հարզդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը ձևակերպվել են Երևան քաղաքի բնակիչ, 65-ամյա կնոջ հաղորդման հիման վրա:

Վերջինս հայտնել է, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Հրազդան քաղաքում գտնվող «Գետափ» հյուրանոցային համալիրում իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա տղամարդն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ և այդ ընթացքում միացրած է եղել «Ах какая женщина» երգը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, կինը հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ ցանկացել է այդ ամենը գաղտնիք պահել և այդ միջադեպի մասին իր ծանոթները չիմանան, բայց վերջերս իր հեռախոսին զանգահարում են և միացնում են «Ах какая женщина» երգը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդն աշխատում է Հայաստանում հայտնի կազինոներից մեկում՝ որպես անվտանգության աշխատակից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր