14671 դիտում
12:02 29-12-2024
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Գետափի խաչմերուկում հրդեհ է բռնկվել «Կամազ»-ի շարժիչի հատվածում և սրահում․ օպերատիվ են գործել Եղեգնաձորի հրշեջներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Գետափի խաչմերուկում, հրդեհ է բռնկվել «Կամազ» մակնիշի բեռնատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նախ կանխել են մեքենայի շարժիչի հատվածում և սրահում առաջացած կրակի տարածումը, ապա մարել են։
Հերդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Հայկ Սողոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սերգեյ Համբարձումյանը և կրտսեր պարեկ Դանիել Բաբայանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+