211652_close_icon
views-count1156 դիտում article-date 16:42 29-12-2024

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտից ցուցարարներ են բերման ենթարկվել

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է։ Տեղում բախումներ են եղել ոստիկանության և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև։ Կան բերման ենթարկվածներ, նրանց թիվը, սակայն, հայտնի չէ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ուժայինները բացել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան՝ վերականգնելով երթևեկությունը։

Հավաքը շարունակվում է պողոտայի երթևեկելի հատվածից դուրս։

Ցուցարարները, մասնավորապես, իրենց դժգոհությունն են հայտնում նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ, ում լեգիտիմությունը չեն ճանաչում հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիրները։ Խորհրդարանում այսօր կայացավ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։

Նմանատիպ նյութեր