211652_close_icon
views-count1156 դիտում article-date 22:45 30-12-2024

Իսրայելի բնակչին ձերբակալել են Իրանի օգտին լրտեսության կասկածանքով

Իսրայելական անվտանգության գործակալության և ոստիկանության տվյալներով՝ Իսրայելի Պեթահ Թիքվա քաղաքի բնակիչը ձերբակալվել է «օտարերկրյա տարրերի» անունից առաջադրանքներ կատարելու համար, գրում է Times of Israel-ը։ Փոխանցում է News.am-ը։

Հաղորդվում է, որ 29-ամյա Ալեքսանդր Գրանովսկին ձերբակալվել է «անվտանգության խախտումներ կատարելու մեջ», երբ նրան կասկածում էին օտարերկրյա տարրերի անունից մի քանի մեքենաների հրկիզմանը մասնակից լինելու մեջ:

Քննիչների տվյալներով՝ նոյեմբերից Գրանովսկին կապեր է պահպանել արտերկրից եկած «ահաբեկչական տարրերի» հետ և «անվտանգության մեծ թվով առաջադրանքներ» է  կատարել նրանց համար՝ հանուն դրամական շահի։

Պնդում են, որ Գրանովսկին գիտեր, որ այդ հանձնարարությունները «ի վիճակի են վնասել պետության անվտանգությանը»։

Գործակալությունն ուղղակիորեն չի նշել, որ Իրանը կանգնած է եղել դավադրության հետևում, սակայն առաքելությունները նման են իրանական նախկին ենթադրյալ փորձերին, գրում է լրատվամիջոցը։

Գրանովսկու կատարած առաջադրանքները ներառում էին. Իսրայելում ութ մեքենայի հրկիզում; «Ռուհոլլահի երեխաները» մակագրությունների դաջում, որն առնչվում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիին, Իսրայելի կենտրոնում կառավարական հաստատության լուսանկարում այն տարածքի մուտքը, որտեղ ապրում էր պաշտպանության նախկին նախարար և Կնեսետի անդամ Բենի Գանցը:

Առաջիկա օրերին Գրանովսկուն մեղադրանք կառաջադրվի։

Նմանատիպ նյութեր