211652_close_icon

Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ»․ ԱՄՆ պետքարտուղար

views-count1165 դիտում article-date 19:55 05-01-2025
Կարծում եմ, որ Իսրայելի վարչապետն առաջիններից մեկը կլինի, ով կխոստովանի, որ այն աջակցությունը, որը մենք ցուցաբերել ենք Իրանի աննախադեպ հարձակումներին բախված Իսրայելին, հսկայական նշանակություն է ունեցել:

Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Իրանն այն վիճակում չէ, որ կռվի որևէ մեկի հետ... Դա իրական դրական հետևանքներ է ունեցել Սիրիայի համար»,- նշել է դիվանագետը:

Նա հավելել է, որ պետք է ներկայիս իրավիճակը վերածել «դրական և կայուն» արդյունքի և «առավելագույն օգնությունը ցուցաբերել Թրամփի վարչակազմին, որպեսզի նա կարողանա ընդունել էստաֆետը»։

Նմանատիպ նյութեր