211652_close_icon
views-count1537 դիտում article-date 17:30 07-01-2025

Աղոթքի, արցունքների ու ռազմական երգերի ներքո․ Գյումրիում բանակ ճանապարհեցին նորակոչիկներին. aravot.am

Մեկ ամիս առաջ վերաօծված Գյումրու Սուրբ  Ամենափրկիչ եկեղեցու բակից  Հայոց բանակ ճանապարհեցին պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների առաջին խմբին։ Նրանց ճանապարհեցին աղոթքներով,  ռազմական երգերով, ոգեշնչող ելույթներով, գրում է aravot.am-ը։

Հուզիչ տեսարան էր․ միախառնվել էին թախիծը, մտահոգությունն ու ուրախությունը, արցունքներն ու հպարտությունը․ ծնողներից շատերը  գրկախառնվում ու հեկեկալով լաց էին լինում։

Իսկ երբ շարժվեց  ավտոբուսը, երկարատև ծափահարություններ հնչեցին։

Նրանց  ճանապարհելու էին եկել  Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Գյումրու  քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր