1156 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
Նախորդ տարվա օրինակով, 2025 թվականին արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8 հազար էլեկտրամոբիլ: Միայն թե, նշված քվոտայի բաշխումն իրականացվելու է նոր սկզբունքով, որի մանրամասները «Արմենպրես»-ին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը:
Նա նշեց, որ էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաների պարագայում ներկրման սակագնային արտոնությունը գործում է արդեն մի քանի տարի, սակայն Եվրասիական տնտեսական միության համապատասխան իրավական ակտերի համաձայն՝ այդ կարգով Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը չի կարող գերազանցել 8 հազարը: Քվոտան, ի դեպ, այսպիսին է եղել նաև 2024 թվականին: Դա նշանակում է, որ այս տարվա ընթացքում Հայաստան ներկրած առաջին 8 հազար էլեկտրական ավտոմեքենաների տերերը չեն վճարի ներկրման համար սահմանված մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ:
2025 թվականին վերանայվել է 8 հազար էլեկտրամոբիլների ներկրման քվոտայի բաշխման կարգը: Մովսիսյանը նշեց, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այս տարի արտոնյալ պայմաններով կարող են ներկրել ընդհանուր առմամբ 5 հազար, իսկ դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները՝ 3 հազար այդպիսի ավտոմեքենա:
Էմմա Մովսիսյանը տեղեկացրեց, որ մինչև 2024 թվականը Հայաստանում ամբողջությամբ չի օգտագործվել էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտան: Մասնավորապես, 2023 թվականին նման պայմաններով ներկրվել է շուրջ 5 հազար ավտոմեքենա, մինչդեռ՝ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին սակագնային քվոտան արդեն սպառված էր:
Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլներ Հայաստան են ներկրվում գերազանցապես Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Չինաստանից: Ակնառու է հատկապես չինական արտադրության մեքենաների քանակի ավելացումը:
Հիմնականում գերիշխում են 2022-24 թվականների արտադրության ավտոմեքենաները, որոնք ունենալով համեմատաբար թարմ մարտկոցներ՝ ենթակա են ավելի երկար շահագործման:
«Էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է երկու գործոնով՝ ժամանակակից ավտոմեքենա ձեռքբերելու ցանկությամբ և լիցքավորման առումով դրանց ավելի էժան լինելու հանգամանքով:
Միգուցե դրան նպաստում է նաև այն մտավախությունը, որ մաքսատուրքի մասով Հայաստանն այլևս կարող է չունենալ այս արտոնությունը»,- նկատեց Էմմա Մովսիսյանը:

Նմանատիպ նյութեր
2629 դիտում
14:42 19-07-2018
Համակարգում գործելու է միայն ջրի արդար բաշխման սկզբունքը՝ զերծ կոռուպցիայից
Այս բաժնից
466 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1258 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
739 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր