796 դիտում
15:25 08-01-2025
ՀՀ-ն չի ուզում լինել պատնեշ, մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ. Միրզոյան
ՀՀ-ն չի էլ ուզում և չի էլ պատրաստվում, շահեկան էլ չի լինել պատնեշ, մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև, այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու վերաբերյալ Ալիևի հայտարարությանը։
«Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ։ Սա վերաբերում է և՛ աշխարհագրորեն մեզ մոտ երկրներին՝ բառացիորեն կամուրջ լինելով, և՛ հեռու երկրներին»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև. ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»,-ասել էր նա։

Նմանատիպ նյութեր
1024 դիտում
19:10 30-04-2024
Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս լինել․ Արարատ Միրզոյան
Այս բաժնից
496 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1306 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
784 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր