940 դիտում
13:57 10-01-2025
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
Չեմ կարծում, որ իրավական վեճերը կխանգարեն խաղաղության գործընթացին, իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճ և տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ, միջազգային իրավունքով նախատեսված ճանապարհով և եղանակով, դա նաև ուժի կիրառում բացառել է նշանակում, պատերազմ կանխարգելել է նշանակում և այլն: Օրինակ, Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած և արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասսյաական խտրականության բոլոր ձեևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը միտված է պատերազմը կանխարգելելու»,- ասաց նա:
Եղիշե Կիրակոսյանի խոսքով, իրավական վեճերը միտված են ամրապնդելու խաղաղության ճանապարհը:
Բնականաբար, նաև գիտեք, որ Ադրբեջանն էլ ունի Հայաստանին դեմ գործեր, մենակ Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի, և այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչու են իրենք գաղափար առաջ քաշում դատական պրոցեսները դադարեցնելու մասին:
Կիրակոսյանը նախընտրեց չմեկնաբանել, թե արդյոք, միտում տեսնում է Հայաստանի կողմից հայցերը հետ կանչելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր
1706 դիտում
13:43 21-10-2021
Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան
1150 դիտում
16:58 19-11-2023
Իրողությունները դրդել են ՀՀ-ին ակտիվություն դրսևորել միջազգային իրավական մեխանիզմների առումով․ Եղիշե Կիրակոսյան
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1537 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ