211652_close_icon
views-count1053 դիտում article-date 15:50 30-01-2023

Հաագայի դատարանը վերջին հույսն Է ԼՂ հայերի համար․ եթե դատարանը միջոցներ չձեռնարկի ԼՂ հայերն ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել․ Եղիշե Կիրակոսյան

Հաագայի դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Այս մասին Հաագայի դատարանում ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի լսումների ժամանակ։

«Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրով։ Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք գալիս, և հույս ունենք, որ մեր խնդրանքում արծարծված հարցերը պետք է լուծված լինեին ՄԱԿ ԱԽ միջամտությամբ 2022 թվականի դեկտեմբերի 20–ին, ինչպես նաև դատարանին հղված նամակներով, բայց, կարծեք թե, Ադրբեջանը հաստատակամ է խեղդելու Լեռնային Ղարաբաղի հայերին՝ անկախ դրա գնից։ Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայությունից, շատերը նման բախտի արժանանալու ռիսկի տակ են։ Նպարեղենների դարակները դատարկ են, սնունդը կտրոններով է բաշխվում, բժշկական պարագաների ու դեղորայքի պակաս կա, գազը բազմիցս անջատվել է, էլ․ցանցի բեռնվածությունը հանգեցրել է անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզները փակ են, երեխաները բաժանված են իրենց ընտանքիներից։  Ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի, Ադրբեջանը բնապահպանական հորինվածքների միջոցով շարունակում է փակ պահել ճանապարհը, խախտում է նաև 2020–ի նոյեմբերի 9–ի պարտավորվածությունը, և դա այդպես է անում միջազգային գրեթե միաձայն դատապարտման լույսի ներքո։

Մեկ ամսից առաջ ՄԻԵԴ–ը հրահանգեց Ադրբեջանին երաշխավորել ծանր հիվանդների ազատ տեղաշարժը, բաց Ադրբեջանը դա ևս անտեսել է։

Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել»,–ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Նա մեջբերեց նաև Ալիևի ելույթներից հատվածներ, նշելով, որ Ալիևն ասել է, որ հայերը կարող են «մեկնել», Ալիևը պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին վտարելն է «մեր հողերից», նա ասել է, որ «ոչ մի երգ չի երգվելու հայերեն՝ օտար լեզվով, և այսուհետ ադրբեջանական լեզուն է իշխելու այս հողում»։ Շարունակելով մեջբերել Ալիևին, Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Նա ասել է, որ նրանք կարող են մեկնել, ոչ ոք նրանց չի կանգնեցնի, կարող են մեկնել խաղաղապահների հովանու ներքո կամ ավտոբուսով։ Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, բայց կարող են դուրս գալ այդտեղից»։

Նմանատիպ նյութեր