18979 դիտում
15:53 19-07-2023
Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, կողքին էլ՝ հրացան
Երեկ՝ հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արարատի մարզի բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները բնակչի տան հետնամասում գտնվող հողամասում հայտնաբերել են տանտիրոջ՝ 30-ամյա Ռ․ Ա․-ի դին։ Նրա մոտ հայտնաբերել են նաև իր անվամբ հաշվառված հրացան։
Պարզվել է, որ Ռ․ Ա․-ն հրացանով կրծքավանդին կրակելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդն ունեցել է առողջական խնդիրներ, և նրան մահացած հայտնաբերել են ընտանիքի անդամները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
101892 դիտում
15:54 25-11-2020
Արտակարգ դեպք Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 51-ամյա տղամարդու դի և «Չերչիլ» տիպի հրացան