211652_close_icon
views-count1258 դիտում article-date 12:31 12-01-2025

Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել

Չեխիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մոստ քաղաքի ռեստորանում պրոպան-բութանի բալոնի պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Շենքը հրդեհվել է, հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները: Փոխանցում է Azatutyun-ը։

Չեխիայի հրշեջ-փրկարարական ծառայությունը հաղորդել է, որ շաբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով ութ մարդ վիրավորվել է, իսկ 30-ը տարհանվել են ռեստորանից և հարակից շենքերից։

«Ըստ ականատեսների նախնական տեղեկությունների՝ շրջվել է տաքացուցիչը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- հայտնել են հրշեջ-փրկարարական ջոկատից։

Նմանատիպ նյութեր