211652_close_icon
views-count1045 դիտում article-date 21:20 13-01-2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։

«Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։

Հանդիպմանը մասկացում էին ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Նշել է` այս տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում։

Նախարար Խուդաթյանն առանձնակի կարևորել է հատկապես Էներգետիկ և ճանապարհաշինության ոլորտներում առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր