1752 դիտում
16:26 31-08-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարին եւ խմբի անդամներին:
Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Իրանի հետ ձեւավորված են սերտ, բարիդրացիական եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված հարաբերություններ:
ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցում ուրույն դեր ունեն պատգամավորական բարեկամության խմբերը. երկկողմ շփումներն ու փոխայցելություններն նոր լիցք են հաղորդում ոչ միայն միջխորհրդարանական կապերին, այլեւ միջպետական հարաբերություններին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ 2018թ. փետրվարին Իրան կատարած այցի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նշվել է, որ այս հարցում նպատակային գործունեություն է ծավալում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա առեւտրատնտեսական հարաբերությունների համար:
Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նշելով, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամությունը հիմնված է պատմամշակութային ընդհանրությունների վրա՝ խմբի ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրները տարբեր ժամանակներում օրհասական պահերին մշտապես աջակցել են միմյանց:
Ռամեզան Ալի Սոբհանիֆարը եւս միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային հարաբերությունների դինամիկ զարգացման միտումներին, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաեւ ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման կարեւորությանը:
Նմանատիպ նյութեր
2320 դիտում
18:31 20-03-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
1876 դիտում
23:24 20-12-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին
973 դիտում
13:22 12-06-2015
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»