211652_close_icon
views-count1009 դիտում article-date 21:45 13-01-2025

20 տարվա դադարից հետո Մոնղոլիայի նախագահը կմեկնի Թուրքիա

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագի Խուրելսուխին 20 տարվա դադարից հետո պաշտոնական այցով հունվարի 15-ից 19-ը կլինի Թուրքիայում: Փոխանցում է Ermenihaber-ը։

Երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 55-րդ տարելիցի առթիվ էրդողանի հրավերով Թուրքիա մեկնող Խուրելսուխին մի շարք հանդիպումներ կունենա Անկարայում։

Օրակարգում լինելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության խնդիրները:

Կողմերի միջև նախատեսվում է համագործակցության ավելի քան 10 համաձայնագրի կնքում՝ շրջակա միջավայրի, տրանսպորտի, ենթակառուցվածքների և իրավական ոլորտների վերաբերյալ։

Նշվում է, որ երկու պետությունների միջև կգործարկվեն նաև համաձայնագրեր՝ միտված երիտասարդության և սպորտի, կրթության, բժշկական և առողջապահական ոլորտների համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր