211652_close_icon
views-count796 դիտում article-date 16:22 15-01-2025

Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին

Ինչպես հայտնել էինք, Հայկ Մարությանը քաղաքացիների հետ բողոքի ակցիա է իրականացնում հանրային տրանսպորտի թանկացման դեմ։ Ակցիային միացել է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Հայկ Մարությանը ոչ կուսակցական արշավ է անում, դրա համար ես եկել եմ որպես անհատ, բայց վստահ եմ, որ մեր կուսակցության բազմաթիվ անդամներ նույն կարծիքին են, և շատ հնարավոր է, որ մենք նաև կուսակցությամբ որոշում ընդունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը: 

Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք հնարավոր է, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը միանա Հայկ Մարությանին, Լևոն Զուրաբյանը չի բացառել՝ հավելելով, որ կոնսոլիդացիան լավ գաղափար է։

Նմանատիպ նյութեր