211652_close_icon

Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել

views-count1348 դիտում article-date 18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը «25-ը՝ 25-ի դիմաց» սկզբունքով ռազմագերիներ են փոխանակել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Փոխանցում է Azatutyun-ը;

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական գերությունից վերադարձած 25 ռուս զինծառայողները մինչև Ռուսաստան տեղափոխվելը Բելառուսում բժշկական և հոգեբանական օգնություն են ստանում։

Ըստ Մոսկվայի՝ փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։

Նմանատիպ նյութեր